Փորձեր

Փորձ 1

Ջրածնի ստացումը մետաղների և թթուների փոխազդեցությունից

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ձագար, ամրակալ, լուցկի

Ցինկի կտորները գցեցինք անոթի մեջ և վրան ավելացրեցինք աղաթթու։ Նկատեցինք գազի անջատում, քանի որ ջրածինը շատ թեթև գազ է, փակեցինք փորձանոթը խցանով։

Zn+HCl=ZnCl+H2↑  տեղակալման ռեակցիա

Փորձ 2

Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից

Անհրաժեշտ նյութեր՝ նատրիում, ջուր, աման, լանցետ, պինցետ, ֆիլտրի թուղթ, ֆենոլֆտալեին-հայտանյութ

Հայտանյութերը դրանք օրգանական ներկեր են, որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում։

Պինցետի միջոցով նատրիումը հանում ենք, ֆիլտրի թղթով չորացնում։ Ջրի մեջ լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոֆտալեին։ Նատրիումի կտորը սկսում է անջատել ջրածին և արագ-արագ շարժվել ջրում։

Na+H2O=NaOH+H2↑  տեղակալման ռեակցիա

Փորձ 3

Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ

Անհրաժեշտ նյութեր՝ պղնձի օքսիդ, ցինկ, աղաթթու, ամրակալ, փորձանոթներ, գազատար խողովակ, սպիրտայրոց, խցան, ձագար

Մի փարձանոթում ստացանք ջրածին, փակեցինք խցանը, որի մեջ կար գազատար խողովակ։ Մոտեցրեցինք գազատար խողովակը մյուս փորձանոթի մոտ, որի մեջ լցրած էր պղնձի օքսիդը, տակից տաքացրեցինք։ Նկատեցինք ջրի կաթիլներ և կարմիր գույնի պղինձ։

CuO+H2=H2O+Cu  տեղակալման ռեակցիա

Փորձ 4

Ջրածնի այրումը

Անհրաժեշտ սարքեր` փորձանոթ, ձագարհ

Անհրաժեշտ նյութեր` հիմք, որը ներկված էր ֆենովտալեինով, աղաթթու

Ստացված ցինկի և աղաթթվի միջոցով ջրածնի փորձանոթի մոտեցրեցինք այրվող լուցկին։ Ջրածինը այրվեց և պայթյունով առաջացավ շառաչող գազ։

Փորձ 5

Չեզոքացման ռեակցիա

NaOH+HCl=NaCl+H2O

Փորձանոթի մեջ լցրեցինք հիմքը, որը ներկված էր ֆենովտալեինով։ Ձագարի միջոցով վրան լցրեցին աղաթթու։ Լուծույթը գունազրկվեց։

Реклама

Ջուր

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնիօքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Հողագնդի մակերեսի 3/4-ը ծածկող, անընդհատ ու ամբողջական ջրային տարածքն անվանվում է Համաշխարհային օվկիանոս։

Համաշխարհային օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և ստորերկրյա ջուրն առաջացնում է Երկիր մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։

 Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝
 2H2O−→−t°2H2+O2
Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

Ջրի փոխազդեցությունը  ոչ մետաղների  հետ

Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ քլորի հետ. Cl2+H2O⇄HCl+HClO 

Բարձր ջերմաստիջանում ջուրը փոխազդում է, օրինակ՝ ածխածնի հետ. C+H2O−→−t°CO+H2

Ջրի ֆիզիկական հատկությունները

Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։

Ջրածին

25d5258b25d6258025d525a125d525ae25d525ab25d525b6

Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։

Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։

Անվան ծագում

1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène «ջուր ծնող»։

1801 թվականին Ա․ Լավուազիեն հետևորդ ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինը ջրածինը անվանեց «ջրաստեղծ նյութ», նա գրել է.

«Ջրածնային նյութերը թթվածնի հետ առաջացնում են ջուր։ Այս փաստը կարելի է ապացուցել, ինչպես բանաձևով, այնպես էլ կազմությամբ։»

Տիեզերքում

Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը, արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։

Ջրածինը հայտնաբերվել է նաև այլ մոլորակների մթնոլորտում (H2, CH4, NH3, OH, SiH, PH և այլն)։

Երկրի ընդերքում և կենդանի օրգանիզմներում

Ջրածնի պարունակությունը երկրակեղևում (ըստ զանգվածի) 0,15% է, ընդհանուր պարունակությունը երկրի վրա՝ 1% (16% ըստ ատոմների թվի)։ Ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 1•10−4։ Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է երկրի պրոտոնային ռադիացիոն գոտին։

Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի, նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կավերի, կենդանական և բուսական օրգանիզմների բաղադրության մեջ։

Ջրածնի իզոտոպային բաղադրությունը տարբեր տեղերում նույնը չէ․ ծանր ջրածինի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում։

Ստացում

Հիմնական հոդված՝ Ջրածնի արտադրություն։

  • Ջրածնից փոքր իոնացման պոտենցիալներով մետաղների և թթուների փոխազդեցությունից (բացի HNO3 և խիտ H2SO4-ից).
{\mathsf  {Zn+2HCl\ \rightleftarrows {}\ ZnCl_{2}+H_{2}}}
{\mathsf  {Fe+H_{2}SO_{4}\ \rightleftarrows {}\ FeSO_{4}+H_{2}}}
  • Ալկալիական և հողալկալիական մետաղների ու ջրի փոխազդեցությունից.
{\mathsf  {Na+2H_{2}O\ \rightleftarrows {}\ 2NaOH+H_{2}}}
{\mathsf  {Ca+2H_{2}O\ \rightleftarrows {}\ Ca(OH)_{2}+H_{2}}}
  • Որոշ մետաղների կամ ոչ մետաղների և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից.
{\mathsf  {2Al+2NaOH+6H_{2}O\rightarrow 2Na[Al(OH)_{4}]+3H_{2}\uparrow }}
{\mathsf  {Zn+2KOH+2H_{2}O\rightarrow K_{2}[Zn(OH)_{4}]+H_{2}\uparrow }}
{\mathsf  {Si+2NaOH+H_{2}O\rightarrow Na_{2}SiO_{3}+2H_{2}}}
  • Մետաղների հիդրիդների և ջրի կամ թթուների փոխազդեցությունից.
{\mathsf  {NaH+H_{2}O\rightarrow NaOH+H_{2}\uparrow }}
{\mathsf  {CaH_{2}+2HCl\rightarrow CaCl_{2}+2H_{2}\uparrow }}
  • Ալկալիների, թթուների և որոշ աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզով.
~\mathrm{ 2NaCl+2H_2O\xrightarrow{electroliz^\circ }\ 2NaOH + Cl_2\uparrow +H_2\uparrow}
~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}
  • Շիկացած ածխի և ջրային գոլորշու փոխազդեցությունից (1000°С).
{\mathsf  {C+H_{2}O\rightarrow CO+H_{2}\uparrow }}
  • Երկաթագոլորշային եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային գոլորշու փոխազդեցությունից.
{\mathsf  {3Fe+4H_{2}O\rightarrow Fe_{3}O_{4}+4H_{2}\uparrow }}
  • Մեթանի կոնվերսիայով (փոխարկմամբ) (900°С).
{\mathsf  {CH_{4}+H_{2}O\rightarrow CO+3H_{2}\uparrow }}

կամ

{\mathsf  {CH_{4}+2H_{2}O\rightarrow CO_{2}+4H_{2}\uparrow }}

Քիմիական հատկություններ

Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2 ΔH=-436 կՋ է։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի և ակտիվ մետաղների հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական նյութեր։

Ջրածնի և հալոգենների խառնուրդները պայթուցիկ են․ ֆտորի հետ անմիջապես, քլորի հետ պայթում է լուսավորելիս, անգամ -252 °C-ում բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Առաջանում են հալոգենաջրածիններ՝ ֆտորաջրածին (HF), քլորաջրածին (НСl), բրոմաջրածին (HBr) և յոդաջրածին (HI), որոնց ջրային լուծույթներն ուժեղ թթուներ են։

Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով։ Պայթուցիկ են 4-94 ծավավալ % H2 պարունակող խառնուրդները՝ թթվածնի և 4-74% Н2 պարունակող խառնուրդները օդի հետ։

Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի պերօքսիդ՝ H202։ Տաքացնելիս ջրածինը ծծմբի հետ միանում է հեշտությամբ, սելենի և տելուրի հետ՝ դժվարությամբ։ Առաջանում են ծծմբաջրածին՝ H2S, սելենաջրածին՝ H2Se, և տելուրաջրածին՝ H2Te, որոնք տհաճ հոտով ջրում լուծելի գազեր են։

Ջրածինը ազոտի հետ միանում է կատալիզատորի առկայությամբ՝ տաքացնելիս։ Ստացվում է ամոնիակ, NH3, որի ելքը մեծանում է ճնշումը բարձրացնելիս։ Ազոտի մյուս միացությունները ջրածնի հետ՝ հիդրազինը (N2H4), և ազոտաջրածնական թթուն (NH3), հեղուկներ են։

Ատոմական ջրածինը միանում է ֆոսֆորի, արսենի և անտիմոնի հետ։ Առաջանում են ֆոսֆին՝ PH3, արսին՝ AsH3, և ստիբին՝ SbH3, որոնք տհաճ հոտով, խիստ թունավոր գազեր են։

Ածխածինը ջրածնի հետ միանում է բարձր ջերմաստիճաններում՝ առաջացնելով մեթան՝ CH4, որը ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչն է։ Սիլիցիումաջրածինները և բորաջրածինները՝ В2Н6, В4Н10, В5Н9, В5Н11 և այլն, ստացվում են մագնեզիումի, սիլիցիդի կամ բորիդի և թթուների փոխազդեցությամբ։ Տաքացնելիս ջրածինն իրենց օքսիդներից վերականգնում է բազմաթիվ մետաղներ (Mo, W, Cr, Fe, Си և այլն) և ոչ մետաղներ (Сl, Տ, N, Si և այլն)։

Ածխածնի (II) օքսիդը (СО) կատալիզատորի առկայությամբ Ջրածնով վերականգնելով ստանում են օրգանական նյութեր (НСНО, СН3ОН և այլն)։

Ջրածինը միանում է չհագեցած ածխաջրածինների հետ, վերականգնում օրգանական միացությունները։ Ալկալիական, հողալկալիական և մի քանի այլ մետաղների հետ ջրածինը միանում է բարձր ջերմաստիճաններում առաջացնելով մետաղների հիդրիդներ՝ LiH, NaH, CaH2, ВеН2 և այլն։ Այդ հիդրիդները կայուն են, հալվում են առանց քայքայվելու, ջրի առկայությամբ հիդրոլիզվում են՝ անջատելով ջրածին, ուժեղ վերականգնիչներ են։ Նրանց հալույթները էլեկտրոլիտներ են, ենթարկվում են էլեկտրոլիզի։

Ջրածինը լավ է լուծվում բազմաթիվ մետաղներում (Pd, Pt, Ni և այլն)՝ առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ։ Մետաղներում լուծվելու ունակության շնորհիվ ջրածինը․ թափանցում է մետաղների միջով է ենթարկում պողպատը (դեկարբոնացում)։

  • Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ։
{\mathsf  {H_{2}+Cl_{2}\rightarrow 2HCl}}
{\mathsf  {H_{2}+S\rightarrow H_{2}S}}
{\mathsf  {3H_{2}+N_{2}\rightarrow 2NH_{3}}}
  • Ջրածինը միանում է թթվածնի հետ՝ հսկայական քանակի էներգիայի անջատմամբ (ջրածնաթթվածնային բոցի ջերմաստիճանը հասնում է 3000°С)։
{\mathsf  {2H_{2}+O_{2}\rightarrow 2H_{2}O+Q}}

այս գազերի 2։1 հարաբերությունը կոչվում է շառաչող գազ, քանի որ ավարտվում է պայթյունով։

  • Ջրածինը ուժեղ վերականգնիչ է, այն վերականգնում է շատ մետաղներ իրենց օքսիդներից.
{\mathsf  {PbO+H_{2}\rightarrow Pb+H_{2}O}}
{\mathsf  {CuO+H_{2}\rightarrow Cu+H_{2}O}}

փոխազդում է նաև որոշ ոչ մետաղների օքսիդների հետ, ստացվում է ոչ մետաղ.

{\mathsf  {2NO_{2}+4H_{2}\rightarrow N_{2}+4H_{2}O}}
  • Մետաղների հետ ջրածինը առաջացնում է հիդրիդներ, որոնք պինդ նյութեր են և կարծես ջրածնի շտեմարան լինեն, որովհետև ջրի հետ՝ տալիս են ջրածին, որը հնարավոր է ապագայում օգտագործել որպես վառելիք՝ բենզինի փոխարեն։
{\mathsf  {H_{2}+2Na\rightarrow 2NaH}}
{\mathsf  {Ca+H_{2}\rightarrow CaH_{2}}}
  • Օրգանական քիմիական ռեակցիաներում ջրածինը օգտագործում են հիդրացնելու համար։
{\mathsf  {R\!\!-\!\!CH\!\!=\!\!CH\!\!-\!\!R'+H_{2}}}\rightarrow {\mathsf  {R\!\!-\!\!CH_{2}\!\!-\!\!CH_{2}\!\!-\!\!R'}}

Կիրառություն

Ջրածինը կիրառվում է դիրիժաբլների լցման համար, որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ, ավտոգեն զոդման ժամանակ բոցի ջերմաստիճանը հասնում է 2000 °C–ի։ Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ, 1 ծավալ Pd-ի մեջ լուծվում Է 850 ծավալ ջրածին։ Օգտագործվում է քարածուխիցարհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։

Անգլիացի քիմիկոս Ջոն Դալտոնը 19-րդ դարի սկզբին առաջարկել է ջրածնի ատոմի զանգվածը, որպես ամենաթեթև տարր, ընդունել որպես ատոմական զանգվածի միավոր։ 1815թվականին անգլիացի գիտնական Պրաուտր հայտնել է այն միտքը, որ բոլոր տարրերի ատոմները կառուցված են ջրածնի n ատոմներից։

Արեգակի վրա հայտնաբերվել է 69 քիմիական տարր՝ ջրածնի գերակշռությամբ։ Ջրածինը 5.1 անգամ շատ է, քան հելիումը և 10 հազար անգամ ավելի, քան բոլոր մետաղները միասին վերցրած։ Այդ ջրածինը ծախսվում է ոչ միայն էներգիա արտադրելու վրա։ Ջերմա- միջուկային պրոցեսների ընթացքում նրանից առաջանում են նոր քիմիական տարրեր, իսկ արագացված պրոտոնները արտանետվում են՝ մերձարեգակնային քամի։ Այս երևույթը հայտնաբերվել է վերջերս՝ կոսմիկական տարածքն ուսումնասիրելու ժամանակ՝ արհեստական արբանյակների օգնությամբ։

Այն որոշակի վտանգ է ներկայացնում տիեզերագնացների համար։ Բացի այդ՝ պրոտոնների հոսքն առաջ է բերում երկրորդային կոսմիկական ճառագայթում, որը հասնում է մինչև երկրի մակերևույթ։ Առաջացող մագնիսային փոթորիկները կարող են ազդել կենսագործունեության պրոցեսների վրա և երկրի մագնիսային դաշտի կողմից կլանված ջրածնի միջուկը չի կարող չազդել կոսմոսի հետ նրա զանգվածափոխանակության վրա։

Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Սակայն ջրածնի ամենալուրջ խնդիրը՝ միջուկային այս ռեակցիան է 21H+31H=42He+n+17,6 կՋ

Այս ռեակցիան ընթանում է 10 միլիոն աստիճանում, եթե հնարավոր լիներ կառավարել այս ռեակցիան, մարդկությունը կլուծեր էներգիայի պրոբլեմը։

Կարևոր է նաև պինդ վիճակում ջրածնի ստացումը, որը օժտված է գերհաղորդականությամբ։

Թթվածին

Թթվածին 

Թթվածնի անձնագրի կազմումը

Քիմիական նշանըo

 Քիմիական բանաձևը O2

Հարաբերական ատոմային զանգված՝   Ar16

Իզոտոպները—16O,17O,18O

Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը—

Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը—2, −1, -½, -⅓, 0, ½, +1, +2

Թթվածնի ալոտրոպիկ  տարաձեվություններ O2;O3

Բնության մեջ

Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա:

Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը

Թթվածնի  ֆիզիկական և քիմիական  հատկությունները

Անգույն, անհոտ, անհամ գազ է,շատ քիչ է լուծվում ջրում,ագրեգատային վիճակը ԳԱԶԱՅԻՆ,Հարյուր լիտր ջրում ընդամենը երեք լիտր։

Mr`o2=32

Mr`ՕԴ=29                       

Օդից ծանր է։

-183 աստիճանում հեղուկանում է հեղուկ թթվածինը կապույտ գույնի է։

Ձգվում է մագնիսով։

-219 աստիճանում պնդանում է։

Քիմիական հատկություներ

թթվածնի հետ բոլոր ռիակցաները կոչվում էին օքսիդացման։

Այն օքսիդացման ռակցիաները որոնց ժամանակ անջատվում է լույս և ջերմություն կոչվում են արյման։

Օքսիդավերականգման են կոչվում այն ռիակցաները, որի ժամանակ կատարվում էլեկտրոների տեխաշարժ,փոքր էլեկտրաբացասականություն ունեցող տարից դեպի մեծ էլեկտրաբացասականություն ունեցող տարը, այն տարը որը կորցնում է էլեկտրոն կոչվում է վերականգնիչ,իսկ այն տարը որը ընդունում է կոչվում է օքսիդիչ։

Գործնական աշխատանք`Թթվածնի քիմիական հատկությունները,օդի բաղադրությունը

Նյութերի այրումը թթվածնում
Օքսիդացումը`դա թթվածնի հետ ռեակցիա է:
Այրումը `դա թթվածնի հետ ռեակցիա է,որի ժամանակ անջատվում է լույս և ջուր:


Փորձ 3.Թթվածնի փոխազդեցությունը ածխածնի հետ
Թթվածնով սրվակի մեջ իջեցնենք սպիրտայրոցի մեջ տաքացրած ածուխը


C+O2=CO2

Փորձ 4.Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:
Օդի  բաղադրությունը`    1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)  4/5-ը  կամ  78%  Ազոտ (

Գործնական աշխատանք.՝ Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի մոդելների  հավաքում 

Это слайд-шоу требует JavaScript.

Գործնական  աշխատանք.՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի մոդելների  հավաքում  և  քիմիական  միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմներիվալենտականության:: 

 1.Ներքոբերյալ   նյութերում՝H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe որոշեք  քիմիական կապերի  տեսակներըլրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 1.,2.

Ոչբևեռային կով. կապ Բևեռային կով. կապ Իոնային կապ Մետաղական կապ

Քիմիա. լաբարատոր աշխատանք

Բոլոր տարրերը գրվել են մի շարքով, ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացման: Տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին՝  կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի 8-ը տարրից հետո կրկնվում է տարրեի հատկությունները / ալկալիական մետաղից հետո 8-րդը ՝ ալկալիական մետաղ/ : Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգեններն իրար տակ, ազնիվ գազերն իրար տակ: Այդ շարքրերը կոչվեցին՝ պարբերություններ: Պարբերությունները՝  հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով: Սկսվում են ալկալիական մետաղներով, վերջանում իներտով / ազնիվ գազերով/: