20.01.2020

1. Լրացրու բաց թողած տառերը։

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որը Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

2. Ընգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Շնորհիվ – կապ, հետադրություն

Անառիկ – ածական, որակական

Երկու – թվական, քանակական

Միմյանցից – փոխադարձ դերանուն, բացառական հոլով

Հարթության – գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին

Որի – հարաբերական դեըանուն, սեռական հոլով

Վրա – կապ, հետադրություն

Շրջապատված – բայ, հարակատար, կրավորական, ածանցավոր

Լեռների – գոյական, հոգնակի, սեռական հոլով, ան արտաքին

Հինավուրց – ածական, հարաբերական

Ոգուց – գոյական, բացառական հոլով, ու արտաքին

Բխող – բայ, ենթակայական դերբայ, պարզ, չեզոք

Երևում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամրոցում – գոյական, ներգոյական, եզակի, ի արտաքին

Միայն – սահմանափակման վերաբերական

3. Տեքստից գտիր` կալվածք,     անջատել, ձոր, ասպնջական, թագավորական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Կալվածք – դաստակերտ

Անջատել – բաժանել

Ձոր – կիրճ

Ասպնջական – հյուրընկալ

Թագավորական – արքունական

Ապարանք – դղյակ

Տանիք – ձեղուն

Շոգ – տապ

Լոկ – միայն