Որոշ մարդիկ ասում են, որ կյանքն ավելի լավ է Հայրենիքում։ Մյուսները վստահ են, որ ավելի լավ է ապրել արտասահմանում, որովհետևկան ավելի շատ հնարավորություններ։ Ով է ճիշտ՞։ Եկեք նայենք խնդրին տարբեր տեսակետներից։

Անձամբ ես ընտրում եմ ապրելը Հայրենիքում։ Ինչու՞։ Առաջինը Հայրենիքը մի վայր է որտեղ դուք ծնվել եք։ Հայրենիքը ձեր երկրորդ տունն է, Հայրենիքը մի վայր է որտեղ դուք անցկացրել եք ձեր լավագույն տարիները։Եկրորդը՝ շատ դժվար է լքել Հայրենիքդ, որովհետև դու կկարոտես այն՝ քո հարազատ քաղաքը, փողոցը և ծառերը, որոնք դու տեսել ես քո պատուհանից ամեն օր։Սա քո աշխարն է, դու ինքդ ես, այս աշխարհի մի մասնիկը։ Երրորդը՝ դու ունես շատ հարազատներ, քո ծնողները, բարեկամներ և ընկերներ Հայրենիքում։ Նրանք բոլորը միշտ պատրաստ են օգնել քեզ և երբեք չեն լքի քեզ վտանգի մեջ։ Նրանք միշտ կսիրեն քեզ և օտար երկրում  դու ստիպված ես մնալ առանց նրանց, և դու մենակ կզգաս քեզ։

Բայց որոշ մարդիկ հավատում են, որ հայրենիքը կարևոր չէ նրանց համար։Որոշ մարդիկ հավատում են ավելի լավ է օտար երկրներում քան իրենց հարենիքում։ Նրանք կարծում են, որ ուրիշ երկրներում նրանք կարող են հասնել ավելիին։Նրանց համար Հայրենիքը միայն վայր է, որտեղ նրանք ծնվել են և ոչ ավելին։

Ես համաձայն չեմ այս մարդկանց հետ, որովհետև Հայրենիքը շատ կարևոր մաս է մեր կյանքում։ Հայրենիքում դու կարող ես հասնել այն ամենին ինչին դու ուզում ես։ Մենք պետք է հպարտանանք մեր Հայրենիքով, հարգել այն, սիրել, անել ամեն ինչ օգնելու նրան։

Վերջում ես կարող եմ ասել, որ կյանքը ամենալավն է Հայրենիքում։ Սա դեռ իմ կարծիքն է և իմ ընտրությունը։ Դու կարող ես ունենալ քո սեփական որոշումը, բայց հանկարծ չսխալվես։